Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Դու այն ես, ինչ ուտում ես…
Մարսողությունը գործընթաց է, որը գիտելիքներ և ուշադրություն է պահանջում: Շատերը հիանալի գիտեն, որ աղիները մարսողական համակարգի մի մասն են, որոնց ֆունկցիան է սննդի լրացուցիչ մարսողությունը և սննդարար նյութերի յուրացումը:
Եվ շատերին է ծանոթ «Դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունը:
Այդ դեպքում, ինչպես է, որ մենք այդքան թերի պատկերացում ունենք մարսողության վերաբերյալ, ինչպես նաև, թե ինչպես պետք է հոգ տանենք ներքին օրգանների առողջությանը: Չէ որ հսկայական մեքենայի պես, որի շարժիչի լավ աշխատանքի համար լավորակ վառելիք է պետք, մեր օրգանիզմին էլ լավորակ սնունդ է պետք:
Եվ մարսողական համակարգում խաթարումներ են առաջանում մարսողական համակարգում աղիների գործընթացի վերաբերյալ թերի գիտելիքների պատճառով:
Մենք կխոսենք մի քանի պատճառների մասին, թե ինչու պետք է սեփական աղիների հանդեպ «մեծ հարգանք դրսևորել»:
Այն վերահսկում է տրամադրությունը
Էներգիա ստանալու նպատակով, որն անհրաժեշտ է կենսագործունեության համար, օրգանիզմը սննդարար նյութերի կարիք ունի, որոնք ստանում է սննդից: Սննդարար նյութեր ստանալն անհրաժեշտ է նաև ճիշտ և անհրաժեշտ քանակությամբ հորմոններ արտադրելու համար, որոնք անհրաժեշտ են կյանքի բարձր որակն ապահովելու համար: Օրգանիզմը գտնվում է օրգանիզմում արտադրվող հորմոնների հսկողության տակ: Եթե հորմոններից մեկը ՙշարքից դուրս է գալիս՚, մյուսները դադարում են միմյանց հետ ներդաշնակ համագործակցել: Եվ որքան քիչ է սնունդը սննդարար նյութեր պարունակում, այնքան աղքատիկ է դառնում օրգանիզմի հորմոնային հավասարակշռությունը և այդքան վատանում է կյանքի որակը: Հետևաբար, տրամադրությունն էլ անկայուն է դառնում ու ավելի հակված բացասական երանգների:
Մարդն հանկարծ զգում է, որ վատացել է հիշողությունը: Լիովին հավանական է, որ անբավարար է դոպամին հորմոնի մակարդակը: Սկսել է անտարբեր դառնալ սիրային հարաբերություններում` չի բավարարում տեստոստերոնը: Դադարել է առաջվա պես եռանդուն լինել ու պաշտպանված զգալ` անհրաժեշտ է ավելացնել սերոտոնինի մակարդակը: Իսկ, եթե կինը իրեն ՙտգեղ ու անվստահ՚ է զգում, հնարավոր է, որ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակներն են անհավասարակշիռ վիճակում: Այս ցուցակը կարելի է երկար շարունակել: Հետևաբար, եզրակացությունը մեկն է. քիչ սննդարար նյութերի պարունակության պատճառով, սննդամթերքից մարդն ստանում է վատ տրամադրություն:
Աղիները վերահսկում են իմունային համակարգը
Աղիներում կենտրոնացված է իմունային համակարգի 60%-ից ավելին: Այստեղ իրավացի է նաև «լավ մանրէների» քանակը լրացնելու գովազդը: Քանի որ լավ և վատ մանրէները մեծ դեր են խաղում աղիների միկրոֆլորայի հավասարակշռությունը պահպանելու առումով: Դա նշանակում է, եթե օրգանիզմում լավ մանրէների անբավարարություն է, դժվար թե օրգանիզմը սննդից ստանա առավելագույն օգուտը: Դա կողմնակիորեն ազդում է ողջ օրգանիզմի վրա, որովհետև օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը սնվում է օրգանիզմ ներմուծված սննդամթերքով: Դրան կարելի է նաև այլ տեսանկյունից մոտենալ, եթե մարդը սնվում է առողջ սննդով, բայց, նախկինի պես, իրեն այնքան էլ լավ չի զգում, նշանակում է լավ և վատ մանրէների հավասարակշռությունը դեռ խախտված է:
Ավելի վատն այն է, որ լավ և վատ մանրէների միջև հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել իմունիտետի նվազմանը և մարդն այդ պատճառով սկսում է ավելի հաճախ հիվանդանալ: Եվ վիտամին C-ի ոչ մի քանակ չի կարող վիճակը շտկել: Եվ օգնելու եղանակներից մեկը պրոբիոտիկ ըմպելիքներ խմելն է:
Աղիները վերահսկում են ցավերն ու հիվանդությունները
Եվ դա իրականություն է, որ մարդու օգտագործած սննդամթերքն ազդում է ինքնազգացողության վրա: Սննդային ալերգիաներն ու սննդամթերքը չմարսելը, չնայած տարբեր բաներ են, բայց երկուսն էլ աղիների աղքատ միկրոֆլորա են ստեղծում: Եվ երկուսն էլ օրգանիզմում տարբեր ցավեր են առաջացնում, որոնցից են հոդացավերը, որովայնի փքվածությունը, գլխացավերը, գազերը, մկանային ցավերը, հիշողության թուլացումը և այլն:
Ո՞րն է ելքը: Հարկ է հիշել, եթե ձեզ մոտ առկա է վերոհիշյալ ախտանշաններից որևէ մեկը, ապա այն կարող է հրահրված լինել այս կամ այն սննդամթերքով, նշանակում է` պետք է որոշել թե որ մթերքն է տկարության պատճառը:
Ամենից հաճախ մարսողության հետ խնդիրներ են առաջացնում սոսնձանյութերը, լակտոզան և ընկուզեղենը, այսինքն կաթնամթերքը, հացահատիկն ու հացը և ընկույզը: Եթե այս մթերքն օգտագործելիս մարսողության հետ խնդիրներ են առաջանում, հարկ է բժշկական հետազոտություն անցնել` որոշակիության համար: Քանի որ ալերգիան կամ մարսողության հետ խնդիրները, եթե քրոնիկական ձևի են անցնում, կարող են անընդհատ նվազեցնել իմունիտետը:
Աղիները վերահսկում են քունը
Այն հանգամանքով, թե մարդն ինչպիսի սնունդ է օգտագործում, երբ է սնվում և ինչպես է այն յուրացվում աղիների կողմից, պայմանավորված է քնի որակը: Եթե դուք սնվում եք ուշ երեկոյան, քնելուց կես ժամ առաջ, ձեր օրգանիզմին մարսողության լրացուցիչ հրահանգ եք տալիս: Այսինքն օրգանիզմին ստիպում եք ավելորդ էներգիա ծախսել, որն էլ վերցվում է քնի բաժնից: Քնի որակի վրա ազդում է նաև սննդամթերքի տեսակը և դրա մարսողության աստիճանը: Որոշ դեպքերում հնարավոր է նաև անկանոն քուն և անքնություն:
Աղիները վերահսկում են ուշադրության կենտրոնացումը
Սրա վրա ևս հարկ է հատուկ ուշադրություն դարձնել: Շատերը հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրներ ունեն: Բայց այս հարցը կարգավորելը դյուրին է: Բավական է աղիների համար լավ պայմաններ ստեղծել և արդյունքում հնարավոր է լինում ավելի շատ աշխատել, լավացնել արտադրողականությունը:
Ուշադրության կենտրոնացման խանգարում լինում է երկու դեպքում: Առաջինը, երբ շատ եք ուտում, օրգանիզմը կենտրոնանում է մարսողության պրոցեսի վրա և ավելի քիչ էներգիա է մնում մյուս բաների համար, այդ թվում և ուշադրության կենտրոնացման: Երկրորդը, ոչ ճիշտ սնվելը, այսինքն սնունդը կամ ձեզ էներգիա է տալիս, կամ խլում է ձեր էներգիան: Դա հաղթահարելը շատ դյուրին է: Հարկ է սնվել առողջ սննդակարգով, օգտագործելով էներգիայով հարուստ սննդամթերք. բանջարեղեն, միրգ, միս, ձուկ, ընկույզ:
Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն